Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Խամաճիկ վարչակարգի առջև դրված է հստակ ռազմավարական առաջադրանք

Խամաճիկ վարչակարգի առջև դրված է հստակ ռազմավարական առաջադրանք
31.05.2025 | 13:01

Երեկվա գրառման մեջ նշել էի, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է գաղութացված պետություն, որի գլխին կանգնած է օտար շահերի սպասարկու դրածո վարչակարգ, որն իրականացնում է մի շարք համակարգված հակապետական և հակաժողովրդական գործողություններ։ Դրանց թվում են հասարակական գիտակցության նպատակաուղղված ձևախեղումը և ազգային ինքնության ապամոնտաժումը՝ ներքին պառակտման սերմանմամբ ու խրախուսմամբ։

Այսօր ՀՀ քվազի-իշխանության պարագլուխն ու նրա կողակիցն իրականացրին հերթական ուղղորդված հարձակումները՝ միաժամանակ թիրախավորելով թե՛ Հայոց Եկեղեցին, թե՛ ազգային արժեհամակարգի հիմքերը։ Այս գործընթացը չի սահմանափակվելու միայն այս ոտնձգություններով, քանի որ խամաճիկ վարչակարգի առջև դրված է հստակ ռազմավարական առաջադրանք՝ ոչնչացնել և ճնշել բոլոր ազգային ուժերին՝ ճանապարհ հարթելով Հայաստանի ամբողջական թուրքացման և արտաքին թշնամական վերահսկողության հաստատման համար։ Նմանատիպ հարձակումներն ու ոտնձգություններն աստիճանաբար շատանալու են ու է՛լ ավելի սանձարձակ դառնալու։

2021 թվականից ի վեր բազմիցս ընդգծել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ երկիրը քայլ առ քայլ անցում է կատարում գաղութացումից դեպի լիակատար ազգային և սոցիալ-քաղաքական ստրկացում։ Ծրագրված է հասունացնել ու, ի վերջո, հրահրել մեծ քաղաքացիական պատերազմ, որի հետևանքով Հայաստանը երաշխավորված կերպով կործանվելու է։ Փաշինյան-Հակոբյան զույգի այսօրվա գրոհը պլանավորված քաղաքացիական պատերազմի, թերևս, առաջին կրակոցն էր՝ նախնական փուլի սկիզբը։

Բայց ո՞վ է կոչված կանխելու այդ քաղաքական ապոկալիպսիսը և պետականության կորուստը։ Իբրև կանոն, անղեկավար ժողովուրդն ու հասարակությունը ի վիճակի չեն ինքնաբուխ կերպով դուրս գալ փողոց՝ դիմակայելու լավ կազմակերպված և ոստիկանությամբ ու այլ ուժային կառույցներով պաշտպանված դրածո իշխանությանը։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման դիմադրությունը հնարավոր է դառնում միմիայն վճռական ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդությամբ կամ ազգային զինվորականության անմիջական միջամտությամբ։ Ցավոք, ներկայումս Հայաստանում չկա ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը։

Այնուամենայնիվ, Հայաստանի գահավիժումը հնարավոր է կանխել, եթե Հայոց Եկեղեցին և բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնաբար կամուրջներ այրեն՝ վճռականորեն խզելով իրենց ներքին կապերը թուրքացման և քաղաքական վասալացման ուղեգիծ որդեգրած խունտայի հետ։ Այդ քայլերը կարող են դրսևորվել քաղաքական, իրավական և հոգևոր-եկեղեցական ոլորտներում։ Առնվազն մեկ առարկայական քայլ պետք է լինի խորհրդարանական ընդդիմության կողմից պատգամավորական մանդատներից հրաժարումը, իսկ մյուսը՝ Հայոց Եկեղեցու կողմից համազգային բանադրանքի արարողակարգի իրականացումը։

Փաշինյանի և նրա արբանյակների՝ օտար թելադրանքով ու ցուցումներով որդեգրած ռազմավարությունը՝ քաղաքացիական պատերազմի հրահրումը և Հայաստանի թուրքացումը, պետք է կանխվի քաղաքական և հոգևոր ինքնապաշտպանության բոլոր օրինական միջոցներով՝ ամեն գնով։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ